Արդեն գրեթե մեկ ամիս է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև այգու Պոպլավոկ սրճարանին հարող հատվածում գործում է նորաբաց մանկական զվարճանքի կենտրոն՝ «Zaza Land»-ը (Զազա Լենդը), որը նախատեսված է փոքրիկների ու նրանց ծնողների ազատ ժամանցը բովադակալից դարձնելու համար: 

Բազմաթիվ այցելուներ նշում են, որ տարածքն ավելի բարեկարգ է դարձել և երեխաների հետ զբոսանքն ավելի հաճելի, իսկ «Զազալենդ»-ը դարձել է քաղաքի ամենասիրված վայրերից մեկը: 

YN.am-ը ( Երևան Նյուզ լրատվական կայք ) որոշեց անցկացնել առցանց հարցում՝ պարզելու համար, թե ինչ են մտածում մեր քաղաքացիները նորաբաց մանկական զվարճանքի կենտրոնի մասին:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 40.9 տոկոսը կարծում են, որ 
նորաբաց «Զազա Լենդ» մանկական խաղահրապարակին առավելագույնը բնորոշում է «գեղեցիկ, բարեկարգ և հաճելի» ձևակերպումը: Հարցվածների 31.8 տոկոսի կարծիքով այն «նորարարական, էկո և ժամանցային» է, իսկ 27.3 տոկոսը այն բնութագրում են «անխնամ, ոչ պատշաճ և անթույլատրելի»:

Դե ինչ, իսկ թե ինչպիսին է այն իրականում, առաջարկում ենք պարզել ինքներդ՝ այցելելով «Zaza Land» (Զազա Լենդ) մանկական զվարճանքի կենտրոն: