Հուլիսի 11-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 4-րդ զանգվածի շրջապտույտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թևոսյան փողոցում (Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ քաղաք տանող ավտոճանապարհին գտնվող կամրջի մոտակայքում) Toyota Prado մակնիշի 44 LU 443 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Ա. Պ.) բախվել է 917 SL 62 պետհամարանիշով կայանված կռանի:

Փրկարարները վարորդ Ա.Պ.-ին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վերջինս հոսպիտալացվել է Սրբ.Գր.Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմեքենան և փակել ավտոմեքենայի գազի բալոնի: