Հուլիսի 15-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի 14-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծառի վրա, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը։

Փրկարարները բռել են սահնօձ տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք։