Հուլիսի 18-ին, ժամը 11.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավթի 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում նկատվել է օձ, որին բռնել են տեղի ուժերով և փակել տարայում. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք: