Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախորդ շաբաթ արդեն իսկ գույքագրվել են Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասները և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել և սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների վերականգնման գործընթացը: