Օգոստոսի 19-ին, ժամը 17.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 7 շենքի շքամուտքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: