Օգոստոսի 24-ին, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Սուրմալու տոնավաճառի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հոգեբանական խմբերը:

Պարզվել է, որ Արշակույաց պողոտայի թիվ 17 շենքի մոտակայքում բախվել են «OPEL VECTRA B» մակնիշի 34PS314 (վարորդ՝ Տ. Մ. ծնվ. 1992թ.), «VAZ 2101» մակնիշի 35AU326 (վարորդ՝ Մ. Ա; ծնվ.1988թ.), «OPEL ASTRA» մակնիշի 34AQ203 (վարորդ՝ Ռ. Ա. 1984թ.), «VAZ 21010» մակնիշի 33TS656 (վարորդ՝ Հ. Հ. ծնվ.1968թ.) և «TOYOTA COROLA» մակնիշի 34RC819 պ/հ (վարորդ՝ Մ. Թ. ծնվ.1962թ) ավտոմեքենաները, իսկ «LEXUS RX300» մակնիշի 02UL223 վարորդ` (Տ. Դ ծնվ.1956թ.) բախվել է թիվ 17 շենքի պատին, ինչից վարորդը և ուղևոր Ս. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ:


Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: