«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեպտեմբերի 10-ին ժամը 19.00-ին Երևանի «Ազատության» հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Հանրահավաքում կխոսվի Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին:

«Սեպտեմբերի 10-ին բոլորիդ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ հանրահավաքի: Տեղի է ունենալու լրջագույն խոսակցություն»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է Նիկոլ Փաշինյանը: