Սեպտեմբերի 6-ին, ժամը 20.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 15-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շահմար տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: