Ներկայացնենք մի լուսանկար Նոել Դոլենի գրքից՝ «Աշխարհի շուրջը. Այն, ինչ կարող եք տեսնել Հայաստանում», 1907, Փարիզ:

Լուսանկարն ունի հետևյալ մակագրությունը. «Ոչ թուրքը, ոչ էլ քուրդը՝ գեղարվեստական տաղանդների հարցում հմուտ չեն, սակայն հայերը, որոնց մշակույթը գալիս է դեռևս Բաբելոնի ժամանակաշրջանից, ինչպես և ասիական հույները, իրենց հնագույն ազգային արվեստներով կարողացել են գրավել նվաճողներին: Այստեղ տեսնում ենք Արևելյան Քրդստանի (հեղինակը նկատի ունի Վան-Վասպուրականը) երկու հրաշալի գորգերի պատրաստման գործընթացը, որոնք ստեղծվում են դեռատի հայուհիների կողմից, մինչդեռ արվեստանոցի տարիքով և վերահսկող աշխատակցուհին ցուցադրում է արդեն ավարտուն և վաճառքի համար պատրաստ գորգը»:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: