Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օտյան փողոցի թիվ 78 շենքի մոտակայքում կայանված ՎԱԶ 21-09 մակնիշի ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները ՎԱԶ 21-09 ավտոմեքենայի մեջ (վարորդ՝ Ս. Կ.) հայտանբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: