Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2016 թ. հոկտեմբերի 10-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները.

- Էջմիածնի խճուղի- Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկ («Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկ),

- «Զվարթնոց» օդանավակայանի «Ժամանում» և «Մեկնում» սրահների դիմացի ճանապարհահատվածներ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: