Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: