Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 34-ամյա կինը վերադարձել է տուն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Նա ոստիկաններին բացատրություն է տվել, որ նոյեմբերի 1-ի ժամը 21.30-ից մինչև նոյեմբերի 2-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում շրջել է Երևան քաղաքի փողոցներով:

Հիշեցնենք, որ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Մարգարիտա Մաթևոսյանը, որը նոյեմբերի 1-ին, ժամը 21.30-ին, դուրս էր եկել տանից և չէր վերադարձել: