Հոկտեմբերի 28 –ից նոյեմբերի 3-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 429 երեխա՝ 226 տղա, 203 աղջիկ:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36939 քաղաքացի: