1915 թվականի Վանի հերոսամարտը՝ դա փաստացի վանեցիների հայրենական պատերազմն էր թուրք զավթիչների դեմ, և այդ պատերազմում մարտի էին ելել բառացիորեն բոլորը, մեծից՝ փոքր: Ներկայացվող պատկերում՝ Վան քաղաքի հաղթական ինքնապաշտպանական մարտերին մասնակցած պատանի հերոսներն են, որոնք չեզոքացնում էին թշնամու կողմից հայկական դիրքերի վրա նետված ռումբերը: 100-ամյա վաղեմությունից հրաշքով մեզ են հասել նրանց անունները. Ասլան Ասլանեան՝ 14 տարեկան, Ոստան (Անուշի տղան)` 14 տարեկան, Բաբկէն Իսաջանեան՝ 12 տարեկան:

Լուսանկարը՝ պատմաբան Ա-Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Մեծ դեպքերը Վասպուրականում 1914-1915 թթ.» 1917-ին Երևանում հրատարակված գրքից է:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: