«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր առավոտյան Սարի Թաղի ՕԿՋ սանիտարական գոտում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ժամը 11.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուշավան թաղամասի, Վարդաշեն 9-րդ փողոցի, Սարի Թաղի 1-ից-28 փողոցների եւ 28 փողոցի նրբանցքի, Դավիթ Բեկի 70-ից-90 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: