Մինչեւ Երեւան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի (կարմիր գծեր) տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի եւ վարչական տույժեր չեն կիրառվի:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:

Նշենք, որ Երեւանում ձմռան ամիսներին «կարմիր գծերը» հիմնականում ձյունով ծածկված են եւ չեն երեւում, սակայն վարորդները անտեղյակ լինելով, որ ձյան տակ կարմիր գիծ է, կայանում են եւ տուգանվում: