Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի սենյակներից մեկում փետրվարի 7-ին հրդեհ է բռնկվել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ այրվում է Նորաշեն թաղամասի թիվ 47/2 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի 1-ին հարկի դասասենյակներից մեկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:03-ին: Այրվել է դասասենյակը (մոտ 80 քմ)' գույքով: Տուժածներ չկան: