Երևանում, մարտի 4-ին ժամը 12։30-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 03 բժշկական խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ «ձախ ակնակապիճի միջին շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com
-ի փոխանցմամբ, պարզվել է, որ վիրավորը 53-ամյա Խաչիկ Վ.-ն է։ Աղբյուրի փոխանցմամբ, այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում նա իր տան տանիքի ձյունը մաքրելիս է եղել, երբ ըստ իր հայտարարության հարևանը՝ 42-ամյա Արթուր Մ.-ն, վիճաբանել է իր հետ, որի ժամանակ էլ իրեն պատկանող օդամղիչ ատրճանակով կրակել է իր աչքին։

Էրեբունու ոստիկաններն արդեն հայտնաբերել են Արթուր Մ.-ին, ով ներկայացրել է նաև թիվ ММ-24897 համարի օդամղիչ ատրճանակը: Նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։