Երեւանի Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանում հունիսի 30-ին, ժամը 01:00-ի սահմանում փլուզվել է բետոնե հենապատը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարեւանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է, կա վտանգ, որ մի հատված էլ կփլուզվի:

shamshyan.com-ի փոխանցմամբ, փլուզնան հետեւանքով վնասվել է Արթուր Առաքելյանին պատկանող ավտոմեքենան: Տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն, քանի որ հենապատից այն կողմ մեծ քանակությամբ աղբ է հավաքվել:

Նշենք, որ այդ տարածքում է բնակվում նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: