Հուլիսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Վազգեն Ժիրայրի Պողոսյանը:
Ադրբեջանը իր բոլոր քայլերով ամեն անգամ ապացուցում է, որ խաղաղության հասնելու միակ ճանապարհը դա զենքով խաղաղություն պարտադրելն է: Վերջին դեպքերի հետ կապված դեռ վերջնական լուծում չստացած հարցերը թողած Ադրբեջանի բանակը կրկին սադրում է սահմանին:
Շուտով կսկսվի հերթական ապատեղեկատվությունը ու իբր իրենց կողմից պաշտպանողական կեցվածքը: Սրանք դեռ չեն հասկանում, որ մեր հարձակման դեպքում իրենց պաշտպանվել չեն հասցնի: Իսկ Վազգեն Պողոսյանի համար անպայման պատասխան են տալու:
Թող պատրաստվեն բոլոր այն մարդիկ, ովքեր հայկական կողմին մեղադրում էին երեխա սպանելու մեջ, Վազգենն էլ իր ծնողների երեխան է: Ու Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների շնորհիվ մեր երեխաները զոհվում են սահմանին: