Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն