Արցախում այսօր` սեպտեմբերի 28-ին, զոհված զինծառայող Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ համայնքից էր, բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Դիլիջանի զինկոմիսարիատից:

Նրանց փոխանցմամբ, զոհված զինծառայողը ծառայության էր մեկնել 2016թ. հուլիսին:

19-ամյա Սեյրանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, եղբայրը մեկ տարի առաջ էր մահացել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: