Այսօր Երեւանում 6-րդ անգամ անցկացվեց Ձմերուկի փառատոնը: Այն կազմակերպվել էր Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ-2018» եռամսյա ծրագրի շրջանակում` Կարապի լճի հարակից տարածքում: Ինչպես ամեն տարի,այս տարի էլ այն անցավ բազմամարդ: Մեր համաքաղաքացիներն ու հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու գեղեցիկ ձեւավորված ձմերուկներ, մասնակցելու հյուրասիրությանը, մրցույթերին ու վայելելու համերգային ծրագիրը: