Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հուլիսի 25-ի առավոտյան Արտաշիսյան փողոցում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Նախնական տվյալներով 2 քաղաքացի հոսպիտալացվել է ԲԿ, եւս մեկ քաղաքացի տեղափոխվել է ԲԿ քաղաքացիների ուժերով: