Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ առաջնագծում ծանր վիրավորում է ստացել ԶՈւ զինծառայող Սամիթ Իսրաֆիլովը։ Տարօրինակը այն է, որ ադրբեջանական կողմը դեռ այլ տեղեկություններ չի տվել վիրավոր զինծառայողի մասին՝ կոչում, տարիք և այլն։ Հնարավոր է, որ զինծառայողը սպա է և հատուկ ստորաբաժանման ծառայող։

 Վերջին օրերին հայկական կողմը հայտարարությամբ հանդես էր եկել, որ ադրբեջանցիները սադրիչ գործողություններ են իրականացնում, դրան զուգահեռ լարված է թշնամու զինծառայողների հարաբերությունները։ Ահա այդ ամենի արդյունքում, հայկական բանակի պատժից գործողություններից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց մեկ վիրավոր զինծառայողի մասին։

Առաջնագծում կատարված ցանկացած սադրիչ գործողությունից տուժած զինվորի համար պատասխանատու է բացառապես ադրբեջանական կողմը, քանի որ իրենց բանակի անգրագետ ռազմական ղեկավարությունը զինծառայողներին օգտագործում են, որպես կենդանի թիրախ։

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան