ՕԵԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով և ցուցակը կգլխավորի Մհեր Շահգելդյանը։ Այս մասին կուսակցությունը տարածել է հայտարարություն, ըստ որի՝

«Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Նիստում միաձայն որոշում է կայացվել 2018 թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցության մասին` «Մենք ենք ու մեր Երևանը» կարգախոսով: Քաղաքական խորհրդի որոշմամբ` ընտրական ցուցակը կգլխավորի ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Տեղեկացնում ենք նաև, որ երկուշաբթի, օգոստոսի 27-ին, ժամը 12:00 ՕԵԿ գրասենյակում տեղի կունենա մամուլի ասուլիս: Հրավիրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցների ներկայացուցիչներին»: