«Շիլաչի» անունը մեզ հիշեցնում է հին Երևանի համանուն թաղամասի բնակիչների արհեստի ու զբաղմունքի մասին: Քաղաքում մարդիկ ըստ իրենց արհեստի տեղակայվել են կենտրոնական մասը հարող տարբեր հատվածներում: Շիլաչիները այն ներկարարներն էին, որոնք աշխատել են հիմնականում կարմիր ներկով, այսինքն կտորեղենը ներկում էին միայն կարմիր: Այլ գույներով ներկողները կոչվում էին «բոյախչիներ»:

Շիլաչիների անունով էլ կոչվել է թաղամասը: Հետագայում շիլաչի վարպետները մրցակցությունից դուրս եկան՝ թողնելով միայն իրենց անունը: Շիլաչին գտնվում է այժմյան Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի ու Խորենացու փողոցների հարակից տարածքում:
#երևան #լեզվի_կոմիտե