«Բոլոր նախկին քաղաքապետերին, ԱԺ նախագահին, տեղակալներին, խմբակցություններին, վարչական շրջանների ղեկավարներին ուղարկվել են հրավերներ: Ես անկեղծ չգիտեմ՝ օրինակ, նախկին քաղաքապետերն ինչո՞ւ չեն եկել այսօր. միգուցե քաղաքում չեն, միգուցե այլ խնդիրներ կան, բայց վստահ եմ՝ ինչ-որ պատճառ կա, որի մասին իրենցից կարող եք հարցնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Մարությանը նաև նշել է, որ երևանիցները փոփոխությունը միանգամից են զգալու, իսկ ավագանիում միանձնյա որոշումներ չեն կայացվելու. «Խոսքն՝ առաջին հերթին, աշխատանքի ձևի ու ոճի մասին է, իրենց խնդիրների ընդունման ու ճիշտ ժամանակին պատասխանելու և լուծելու մասին: Իսկ գլոբալ խնդիրները սկսելու ենք փուլ առ փուլ լուծել, որի ընթացքը տեսանելի կլինի»: