Մինչ քաղաքական տարբեր ուժերը ներքին քաղաքականության շուրջ գզվռտոցի մեջ են, այդ ընթացքում թշնամու բանակի կրակոցի արդյունքում հերթական զինվորն է վիրավորվում առաջնագծում:

Մինչ մենք հույս ենք կապում, թե թշնամին պայմանավորվածության արդյունքում առաջնագծում իրավիճակը չի լարելու, նա այդ նույն առաջնագծում կրկին կրակում է հայկական բանակի զինծառայողի ուղղությամբ:

Այո, թշնամին մնում է թշնամի, նա ամեն գնով փորձում է բթացնել մեր զգացմունքները, ամեն գնով փորձում է կոտրել զգոնությունը, որպեսզի պահը որսա և կրկին կրակի մեր վրա:

Իսկ քաղաքականության մեջ որոշ ուժեր այս ընթացքում երկարացնում է իրենց աթոռներին նստած մնալու օրերի քանակը, կարծես այդ շենքից դուրս այլևս կյանք չկա: Իսկ իրականում Հայաստանի համար այս ամենակարևոր պահին այդ բոլորը պետք է միահամուռ կերպով պայքարեին սահմանից այն կողմ օր օրի զինվող թշնամու դեմ:

Մեր անվտանգության միակ երաշխավորը հայ զինվորն է: