Oրեր առաջ Երեւանի բնակիչ Վահե Ա.-ն դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ հայտնել, որ հոկտեմբերի 25-ին «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ 10 մասնաճյուղում, որը գտնվում է Դրոյի փողոց 15 հասցեում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ծաղիկ Ա.-ն բանկի մասնաճյուղում ներկայացել է մեկ այլ անվամբ, ներկայացրել այդ անունով անձնագիր եւ կնքել փոխառության պայմանագիր։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պայմանագրից հետո բանկից վերցրել է 2 մլն դրամ՝ Յունիբանկում գրավադրված ոսկյա զարդերի գումարը մարելու եւ իրենց բանկ տեղափոխելու պատրվակով։


Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ա.-ն հայտնել է, որ նա խաբեությամբ չի կատարել իրենց բանկին տրված խոստումը ու տիրացել է հիշյալ գումարին։ Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Ծաղիկ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վահե Ա.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես տնօրեն։