Նախագահի լիազորություններն ավել կամ պակաս կլինեն, ինձ համար էական չեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ երբ իրեն առաջարկվել է նախագահ դառնալ, շատ հստակ Սահմանադրությունում դրված է եղել իր լիազորությունները. «Հստակ չէին որոշ օրենքներ, որոնք հետո ընդունվեցին, բայց դրանք էլ էական չէին: Ես կարծում եմ, Սահմանադրության մեջ կիրառումը, թե որոնք են ՀՀ նախագահի պարտականությունները, դրանք հստակ են: Այդ պարտականությունները կլինեն մի քիչ ավելի կամ պակաս, իրականում դեր չունեն, որովհետեւ ես հստակ պատկերացնում եմ, թե ինչ պետք է անեմ, որ ծառայեմ երկրին:


Իսկ որոշ շրջանակներ, որ խոսում են լիազորությունների մեծացման կամ պակասեցման մասին, թողնում եմ, որ այդ հարցը նրանց տաք, թե ինչու են կարծում, որ նախագահի լիազորությունները պետք է ավելանան կամ պակասեն»,-ասաց ՀՀ նախագահը՝ հավելելով. «Հիմա օրենքը փոխվի, Մաշտոցի 47-ից կգնամ Բաղրամյան 26, դրանից ես չեմ փոխվի»: