«Ճիշտն ասած ես որոշել էի որևէ մարզ կամ գյուղ գնալ, բայց այս աղբի կողքով անտարբեր չեմ կարող անցնել, օրս կնվիրեմ այստեղին՝ կմաքրեմ»,- ասաց Փաշինյանը, ով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ միասին Համազգային թատրոնի տարածքում է։

Նշենք, որ այստեղ առավոտյան պետք է սկսվեր թատրոնի հիմնարկեքի միջոցառումը, որին մասնակցելու էր նաև վարչապետը, սակայն վերջինը տեսնելով կուտակված աղբը, որոշեց մաքրել՝ հայտարարելով, որ այս պայմաններում հնարավոր չէ միջոցառում անցկացնել։ Նա նկատողություն արեց շինաշխատանք իրականացնողներին և Համազգային թատրոնի աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ողջ տարածքով մեկնարկել է Համապետական շաբաթօրյակը։