Երևանի Կոնդ թաղամասի Սբ Հովհաննես եկեղեցու հետևում երկու մետաղական տնակներ են այրվում: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման մեկ մարտական հաշվարկ: Ահազանգը ստանալուց անմիջապես հետո փրկարարները եկել են դեպքի վայր: «Դեռևս մեկ մարտական հաշվարկ է աշխատում: Այժմ ջրատարի կարիք է զգացվում, և այն արդեն ճանապարհին է»,- նշեց ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական երրորդ ջոկատի վարորդ սերժանտ Գևորգ Գրիգորյանը:

ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ դեռ պարզ չէ՝ տնակները բնակելի են, թե ոչ: ԱԻՆ-ից փոխանցեցին, որ հրդեհաշիջմանը միացել է երկրորդ մարտական հաշվարկը: