Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի քննչական կոմիտեն արտառոց հաղորդագրություն է տարածել այսօր` մահացած զինծառայող Վոլոդյա Գալոյանին դարձնելով հանցագործ և ինքնասպան միաժամանակ:

Ինչպես է հասցրել քննչական կոմիտեն մի քանի ժամում պարզել բոլոր հանգամանքները և ամեն ինչ բարդել շարքային զինծառայողի վրա, դա արդեն երևակայության խնդիր է: Ինչպե՞ս կարելի է զինվորի մահվան լուրը էս դաժանությամբ հաղորդել ընտանիքին: Հենց իրենց տարածած հաղորդագրությունը խիստ խոցելի է, 4 ժամում 50 մետր հեռավորության վրա գտնվող զինվորին չեն հայտնաբերել: Իսկ ի՞նչ էր անում զորամասի ղեկավարությունն այդ ընթացքում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարտավոր է շտապ մեկնել տվյալ զորամաս և հանրությանը բացատրություններ տալ տեղի ունեցածի վերաբերյալ: Ինչքա՞ն կարելի է բոլոր մեղքերը բարդել շարքային զինծառայողների վրա և այսքան հեշտությամբ»: