«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում տեխնիկական խափանումը դեռ չի վերացվել:

«Հարգելի՛ լրագրող ընկերներ

Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել ս․թ․ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-ին։

Առաջինը խափանվել է դեպի Բաղրամյան կառամատույց իջնող շարժասանդուղքը, այնուհետ 11։24՝ վեր բարձրացողը: Տեխնիկական խափանումը պատահել է շարժասանդուղքներին սնուցող մուտքային վահանակի մեջ, ինչի պատճառով էլ 3 շարժասանդուղքներում լարում չկա։

Այս պահին մասնագետների խումբն աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Խափանումը վերացնելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա: