ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լռությունս խախտելու պատճառը....
Արցախում ու Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին մեկ հիմնական ձայն է բարձր հնչում` լռության ձայնը: Իր երկու տեսակներով` աղմկոտ ու անաղմուկ: Պատճառները տարբեր են` անզորությունից մինչև դեպրեսիա և այլն: Աղմուկի մեջ էլ առավելապես գերիշխում է ամեն ինչ ասված լինելու ու խոսքի բացարձակ արժեզրկման իրողությունը:
Ես նախընտրում եմ լռության անաղմուկ տեսակը, բայց խեղդող այս ապաթիայի մեջ ուզում եմ խախտել լռությունը` շնորհակալություն հայտնելու համար: Արցախում ապրող արցախցիներին: Ոչ մի բառ ավել եվ ոչ մի բառ պակաս:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ու նրա լիդերը երբեք չեն թաքցրել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ իրենց հավակնությունները: Դրանք տարբեր փուլերում մեզ թվացել են իրատեսական կամ ոչ այնքան, իրական կամ զավեշտալի, պաթոս կամ ռազմատենչ ագրեսիա, բայց դրանք երբևէ թաքուն չեն եղել: Վերջին տարիներին իշխանությունների թուլությունը ու ապաշնորհ քաղաքականությունը մեր կյանքը վերածեցին շարունակվող ու տևող մղձավանջի, որի ամեն հաջորդ օրը ավելի մեծ արհավիրք է բերում, քան նախորդը: Ինչո՞ւ, ո՞ւմ պատճառով կամ ավելի շատ ում պատճառով, հատկապես ո՞ր ժամանակաշրջանի ռազմաքաղաքական էլիտայի սխալների ու քաղաքական սնանկության «շնորհիվ»- սրանք երևի մեկ այլ օրվա կամ շրջափուլի հարցեր են: Արցախի ու արցախցիների համար այս աղետալի ու էքզիստենցիալ խնդիրների առկայության փուլում, երբ իրենք գրեթե միայնակ են բոլորի դեմ կամ առաջ, ուզում եմ առանց պաթոսի, առանց դիմանալու կամ պինդ մնալու մասին անպտուղ տեքստերի, իմ պարզ, մարդկային շնորհակալությունը ուղղել այնտեղ ապրող մարդկանց: Սովորական, դժվարություններ ու զրկանքներ կրող մարդկանց` իրենց վրա այսպիսի բեռ վերցնելու համար:
Ադրբեջանական առավելապաշտական մշտական ձգտումների ու հատկապես վերջին 3 տարում ամենօրյա սպառնալիքների, ստորացումների, մահերի ֆոնին արցախցիներն են իրենց չհանձնվելու շնորհիվ երկարաձգել, թե կուզեք` հետաձգել Հայաստանի ու այստեղ ապրող նրա քաղաքացիների թվացյալ, իսկ ոմանց` իրական անհոգ կյանքը: Այն քաղաքականության ու մարտահրավերների պայմաններում, որոնք կախված են Հայաստանի գլխին, ինչքան շուտ Ադրբեջանը «լուծի» Արցախի հարցերը, այնքան ավելի արագ կանցնի Հայաստանի հարցերը «լուծելուն»: Այնպես, ինչպես սահմանը Ջաբրայիլից կտրուկ տեղափոխվեց Ջերմուկ: Իհարկե, կարելի է անընդհատ խոսել 29800 ք/կմ տարածքի ու դա պաշտպանելու մասին, բայց ունակ չլինել իրականում պաշտպանել այն, այդ տարածքի մի զգալի մասը կարող է օկուպացվել, ինչպես հիմա Հայաստանի մի մասն է այդպես օկուպացված:
Մենք պարտական ենք այնտեղ ապրող ու ապրելու ցանկություն ունեցող սովորական հայ մարդուն, ով անպատմելի ու Հայաստանում ապրողի համար անտանելի չարչարանքների գնով յուրաքանչյուր օր ավելացնում է Հայաստանի հանգիստ ապրելը: Ադրբեջանը ցանկանում է Սյունիքը, Սևանը, Երևանը, բայց ուզում է Արցախից հետո: Սա պատասխան է «Արցախը տանք, հանգիստ ապրենք» քարոզողներին, արցախցիներին օտար համարողներին: Ադրբեջանական անսանձ ու անզսպելի ցանկությունների մասին անգամ Արցախը տվողներն են խոստովանում այս կամ այն կերպ:
Ստեղծված դժվար ու ցավոտ լուծումների (եթե դրանք լուծում կարելի է համարել) իրավիճակում ամենամեծ արժեքն ու փրկությունը Արցախում ապրող մարդն է: Շանս երբևէ կարող է լինել միայն այնտեղ ապրող մարդու դեպքում: Որևէ գեոքաղաքական լուծում կարող է լինել, ծնվել, երբ կամ եթե Արցախում մարդ լինի: Մնացածը հեքիաթ է: Ուզում եմ, որ այս` հոգեբանական ու անգամ ֆիզիկական ցավ պատճառող մղձավանջի մեջ, գոնե ցանկությունս հեքիաթ չլինի:
Հ.Գ. Ես իրավունք չունեմ առաջարկներ անել կամ խորհուրդներ տալ իրենց սոված երեխաների աչքերին նայող ծնողներին, իր ծնողին ուտելիք կամ դեղ հասցնելու ոչ ունակ որդիներին ու դուստրերին: Ես կարող եմ շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ իրենք կամա կամ ակամա արել են մինչ այս պահը ու լուռ ընդունել ցանկացած որոշում, որ իրենք կընդունեն: Հասկանալով, որ իրենց ընդունած որոշումը ուղիղ ազդելու է ինձ վրա ու բոլորի վրա»:
Այս թեմայով
Երեխաները կարմիրբերետավորների կատարած քայլերից լացում են. ինչպես են նրանք բիրտ ուժ կիրառում
Եգիպտոսը միանում է ՄԱԿ-ի դատարան ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ ընդդեմ Իսրայելի
«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին
Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը
Երկար ժամանակով լույս չի լինելու
«Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
Եգիպտոսը պաշտոնապես կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ՄՔԴ ներկայացրած հայցին
Հյուսիսային Մակեդոնիայի առաջին կին նախագահը դիվանագիտական վեճ է հրահրել Հունաստանի հետ
Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
Էրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարին
Գիտնականները պարզել են, թե ուղեղում ինչ գործընթացներ են ազդում մարդու գիտակցության ձեւավորման վրա
Սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակում (ուղիղ)
Մայիսի 13-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի
Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը
Նախնական տեղեկություններով ոստիկանական տարբեր բաժիններ այս պահին բերման են ենթարկվել շուրջ 50 քաղաքացիներ
Շնորհիվ Բագրատ Սրբազանի և նրա առաջնորդած պայքարի՝ հայերեն «Սրբազան» տիտղոսն այլևս մուտք է գործել ադրբեջաներեն. իրանագետ
«Ինտերը» կրկնել է 73 տարվա վաղեմության ցուցանիշ
Երկրի վրա նկատվում է վերջին 20 տարիների ամենահզոր մագնիսական փոթորիկը
Այսօր Ալմաթիում կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Օրվա հանդիպումների անոնս
Ռուսաստանի հետ հարաբերությունների աշխարհաքաղաքական ենթատեքստերը
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի
Առատ ձյունը կարո՞ղ է երկրաշարժի պատճառ դառնալ
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են
Եգիպտոսը միանում է ՄԱԿ-ի դատարան ուղղված Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին՝ ընդդեմ Իսրայելի
«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին
Հյուսիսային Մակեդոնիայի առաջին կին նախագահը դիվանագիտական վեճ է հրահրել Հունաստանի հետ
Պուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար
Էրդողան. ԱՄՆ-ն և Եվրոպան բավարարը չեն անում, որպեսզի Իսրայելին ստիպեն համաձայնել հրադադարին
Թրամփը Բայդենին մեղադրել է Իսրայելից հրաժարվելու մեջ
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին
1
Երեխաները կարմիրբերետավորների կատարած քայլերից լացում են. ինչպես են նրանք բիրտ ո...
2
«Ես հաշտ չեմ». Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձե...
3
Երկար ժամանակով լույս չի լինելու
4
Սրբազանի կոչով քաղաքացիները փողոցներ են փակում (ուղիղ)
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան