«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձեւավորել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակ: Փաշինյանն իր ՔՊ-ին սատելիտ քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպում, քննարկումներ էր ունենում, ու տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանի ապագայի համար կարեւոր հարցերը Նիկոլ Փաշինյանը նրանց հետ է լուծում:
ՔՊ-ամերձ այս ֆորմատում խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած մոտ 10 կուսակցությունների ներկայացուցիչներն էին՝ «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, «Հայաստանի դեմոկրատական կուսակցություն»-ից Տիգրան Արզաքանցյանը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը, «Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական» կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Հետզհետե այս ֆորմատը մաղվեց, ավելին՝ հարթակի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր արդեն որպես ընդդիմադիր են հանդես գալիս ու քննադատում են Փաշինյանին: Իսկ ո՞ ւր է անհետացել հիմա այս հարթակը, արդյո՞ք այն լուծարվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասաց, որ վերջին անգամ արտախորհրդարանական ուժերի ֆորմատով հանդիպում եղել է նախորդ տարի՝ սեպտեմբերին:
«Հատուկ որոշում չի եղել, թե ֆորմատը փակվում է, հանդիպումներ չեն լինելու, չնայած՝ ես ինքս կարծում էի, որ ֆորմատն այլեւս սպառված է, բայց նախորդ տարի է վերջին հանդիպումը եղել»,-ասաց նա:
Խզմալյանը նաեւ պատմեց որ ամիսներ առաջ՝ փետրվարին, իրեն կրկին զանգահարել են վարչապետի աշխատակազմից եւ հետաքրքրվել՝ ինչ դիրքորոշում ունի, եթե նույն ֆորմատով հանդիպումներ կրկին լինեն. «Ես ասացի, որ այդ կամ այլ ֆորմատով հանդիպումների անհրաժեշտություն կա, քանի որ շատ հարցեր են կուտակվել, բայց նոր հանդիպման որոշում չկա».-պատասխանեց մեզ Խզմալյանը:»
Այս թեմայով
Հայ փորձագետները կոչ են անում դադարեցնել Ալմա-Աթայի հռչակագրի կեղծումը պետական մակարդակով
Արեգակի վրա 2017-ից ի վեր ամենահզոր բռնկումներից մեկն է տեղի ունեցել․ արդյոք մագնիսական փոթորիկ կլինի
Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ
Ուրուգվայի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
«Նախարարն այդպես է նպատակահարմար գտել». ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենը
ՊՆ-ն պարզաբանել է՝ ինչով են պայմանավորված կադրային վերանշանակումներն ու փոփոխությունները կառույցում
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
Բժիշկ Դանիելյանն ազատվել է արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Բագրատ Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար․ Գևորգ Թամամյան (տեսանյութ)
Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում
Իսրայելը պահանջում է, որ Եգիպտոսը վերաբացի Ռաֆահի անցակետը
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ»
Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքի ավտոկայանատեղին և սննդի կետը. Փրկարարները 350 տոննա անձրևաջուր են հեռացրել
Եկեղեցու ճակատագրական ընտրությունը. Եկեղեցու ներսում կա երկու տեսակետ․ «Հրապարակ»
Այսօր Վերջին օրն է. «Հրապարակ»
Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
Մայիսի 15-ի աստղագուշակը
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Եղանակը Հայաստանում
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետի հետ
Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում
Իսրայելը պահանջում է, որ Եգիպտոսը վերաբացի Ռաֆահի անցակետը
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
ԱՄՆ պետքարտուղարություն. Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցա...
«Մայդանի» սցենարը Վրաստանում անհնար է. վարչապետ
ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության այցով ժամանել է Կիև
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Բժիշկ Դանիելյանն ազատվել է արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի...
1
Եկեղեցու ճակատագրական ընտրությունը. Եկեղեցու ներսում կա երկու տեսակետ․ «Հրապարակ...
2
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
3
Հրազդանում անձրևաջրերը ողողել են շենքի ավտոկայանատեղին և սննդի կետը. Փրկարարները...
4
Զախարովան մեկնաբանել է ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մարզերից
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան