«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս Ազգային Ժողովում, իսկ երեկ նաև Չեխիայում խոսելով «Անջատում հանուն փրկության» գաղափարի մասին, ընդգծում էր, որ պետք է հասկանալ, թե
անջատում ի՞նչ է նշանակում՝ ինչի՞ց անջատում, ումի՞ց անջատում:
Ավելին, թարգմանելով Օքսֆորդի բառարանը` շեշտում էր, որ Անջատում՝ հանուն փրկության նշանակում է «տարածքի կամ խմբի անկախանալու փաստը պետությունից կամ ավելի մեծ խմբից, որին նա պատկանում է»:
2020թ․ արցախյան աղետալի պատերազմի ամենավճռական պահին՝ 2020թ․ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը տառացիորեն հայտարարում էր, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի լուծման վրա, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Ընդորում, այս գաղափարի մասին Փաշինյանն անդադար խոսում էր նաև 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ըստ էության այն համարելով իրենց քաղաքական թիմի ծրագրային դրույթ։
Իսկ հիմա, փաստորեն, ընդունում է, որ «Անջատում հանուն փրկության» նշանակում է, որ Արցախն ինչ-որ մեկից պետք է անջատվի, և այդ մեկն, ըստ էության, Արդբեջանն է։
2020թ․ հոկտեմբերի 17-ին, երբ Փաշինյանը ազդարարում էր այս գաղափարի մասին, անմիջապես հրապարակել եմ վերլուծություն՝ շեշտելով, որ ․․․Այս լույսի ներքո «Անջատում հանուն փրկության» սկզբունքի առաջին պլան մղելը միջազգային հանրության մոտ կարող է արմատավորել այն մտայնությունը, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս և հիմա փորձ է անում անջատվել՝ փրկվելու համար:
Մտավախություն ունեմ, որ այս դեպքում կվտանգենք ինքնորոշման գործընթացի անցած ողջ ճանապարհը, որովհետև ակնհայտ է, որ Արցախն Ադրբեջանից չի անջատվել, այլ, որպես պետական կազմավորում՝ օգտվել է այն ժամանակվա օրենսդրությամբ իրեն վերապահված ինքնորոշման իրավունքից և այն իրացրել անթերի:
Ապշում եմ, որ նոր եք համոզվել այս պարզ ճշմարտության մեջ, իսկ եթե այն ժամանակ էլ գիտեիք ու պնդում էիք, դա արդեն այլ հարց է․․․
Հ․Գ․ Մեկնաբանության տակ հրապարակում եմ իմ վերլուծությունը, որը հրապարակել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։ Կարող էին այն ժամանակ կարդալ և հետևություններ անել, իսկ հիմա շատ ուշ է։
Հայի հետին խելքի մասին անգամ թուրքերն են երազել ունենալ․․․»:
Այս թեմայով
«Գործի հերն էլ անիծած, հայրենիքն ավելի կարևոր է». քաղաքապետարանի աշխատակից
ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին
Ով ինձ պիտի ստիպի, որ չերազեմ... Գեղամ Օհանյան
Հանուն ազգի փրկության, Սրբազանը կայացրեց իր կյանքի ամենադժվարին որոշումը
Իրավիճակը Բագրատաշեն գյուղում (տեսանյութ)
Անհետ կորած մարդիկ Ալավերդիում
Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
Տոնի Կրոսը՝ 34 տարեկանում կարիերան ավարտելու որոշման պատճառի մասին
Հինգ անհավատալի փաստ տիեզերքի մասին
Թեհրանը եւ Էր Ռիադը կարող են լուսավոր ապագա ստեղծել տարածաշրջանի համար. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ
Ամեն ինչ կարգին է. Փաշինյանը հայտնել է, որ ճանապարհը շարունակում է մեքենայով
Փլուզում Դավիթ Բեկի փողոցում. մոտ 2 մետր խորությամբ փոս է առաջացել
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ոստիկանության հատուկ տարածք է տեղափոխվել 89 ավտոմեքենա
Բրյունետի համարձակ ու ոճային կերպարները՝ Superstar Illness նոր տեսահոլովակում
Ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին
Փաշինյանը Բաղանիսում է. Անվտանգության աշխատակիցները լրագրողին բռնի ուժ կիրառելով հանել են դպրոցից
Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Օրվա հանդիպումների անոնս
ՀՀ իշխանությունների որոշումները ուղղակիորեն ազդում են նաև արցախցիների վրա. ես մասնակցելու եմ հանրահավաքին. Բեգլարյան
Ադրբեջանը պաշտպանական ծախսերը ավելացնում է 415 միլիոն դոլարով
Արևմուտքն անցնում է բաց «խաղի՞». «Փաստ»
Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ»
Ինչու է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Թեհրանը եւ Էր Ռիադը կարող են լուսավոր ապագա ստեղծել տարածաշրջանի համար. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ
Էբրահիմ Ռաիսիին ուղեկցող պատվիրակությունը թռել է ռուսական արտադրության ուղղաթիռներով. Պուտին
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հրապարակել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների վերաբերյալ առաջին զեկույց...
Մոլդովացի ֆերմերները երաշտի պատճառով դիմել են իշխանություններին
Պետքարտուղար. Վաշինգտոնը ցանկանում է ամրապնդել աջակցությունը Երևանին
Ռայիսիի և Աբդոլլահիանի կյանքից զրկվելը կասեցրել Է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Ի...
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան