ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։
Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 21-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-25-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:


Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ՝ մառախուղ: Դեկտեմբերի 21-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։


Եղանակը Երևանում
Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.7oC (2005 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -13.8oC (2016 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճա՝ -0.9oC