Հանրապետության տարածքում 23-25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։


Երևան քաղաքում օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-23-ին, 26-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։