Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հոկտեմբերի 11-ի գիշերն առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 5-7, հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև։