Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հոկտեմբերի 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։