Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։

Նոյեմբերի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-19 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ի ցերեկը կնվազի 3-4, 17-18-ին՝ ևս 4-6 աստիճանով։ Որոշ մարզերում գիշերային ժամերին սպասվում է -2…-5 աստիճան ցուրտ:

Երևան քաղաքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։