Երևանում հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։

Մարզերում հունվարի 11-ի գիշերը առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 9-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ:

Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։