Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում փետրվարի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Երևանում փետրվարի 5-6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում փետրվարի 5-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։