ԱՄՆ դեսպանատան կողմից աճուրդով վաճառվելու է ամերիկյան արտադրության որակյալ տնային կահույք, ինչպես նաև մեքենաներ, համակարգչային տեխնիկա, այլ սարքավորումներ և գրասենյակային պարագաներ:

Աճուրդը կայանալու է Ծովակալ Իսակովի 48/2 հասցեում (Արգավանդի խճուղու մոտակայքում), շաբաթ օրը՝ ս.թ. մայիսի 16-ին և 17-ին, ժամը 10:00-ից մինչև 18:00 կամ մինչև վերջին լոտը վաճառվելը: Վաճառվող ապրանքները անվճար կարելի է տեսնել ուրբաթ օրը՝ մայիսի 15-ին, ժամը 10:00-20:00, ինչպես նաև՝ հենց աճուրդի օրերին, նախքան սակարկությեւնների սկսվելը, այն է՝ մայիսի 16-ին և 17-ին, ժամը 09:00-10:00: