Վրաստանի Զուգդիդի շրջանի Բաշի գյուղի բնակչուհին Ցիուրի Կվարացխելիան կորցրել է իր որդուն 22 ամյա Ջոնի Բակարաձեին 18 տարի առաջ: Կինը որոշել է չթաղել նրան, այլ զմռսել նրա մարմինը սպիրտով: Այս մասին հաղորդում է Giorgianews.TV-ին:

Կնոջ խոսքերով նա հուսով է եղել, որ իր թոռը, ով հոր մահվան պահին եղել է ընդամենը երկու տարեկոն, կարող է տեսնել իր հորը, երբ մեծանա: Ջանալով պահպանել տղու մարմինը Ցիուրին օգտագործել է տարբեր միջոցներ, սակայն ի վերջո եզրակացության է եկել, որ մարմինը կարող է պահպանել միայն այն ամեն օր սպիրտով մերսելու դեպքում:

Ցիուրիի խոսքերով նրա թոռը, ով այժմ 20 տարեկան է հաճախ է նայում հորը և հավատում է, որ նա եղել է լավ մարդ: