«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայաստանի ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը և քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով հանդիպում էր հայտնի երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ում խոսքը լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ:

Մոտ 3 ժամ տևած հանդիպման ընթացքում Մեսչյանը խոսեց ամեն ինչից, ծերակույտի վերածված քաղաքաշինության խորհրդից, բետոնապատված քաղաքից, անաստված եկեղեցիներից, իր չկայացող համերգից, անգրագետ հեռուստաեթերից, System of a Down խմբի համերգից, հեղափոխությունից, ապա դիմեց Սերժ Սարգսյանին. «Պարոն նախագահ, խնդրում եմ ամնիստիայի ժամանակ Շանթի հարցը լուծեք»:

Դահլիճում ներա էր նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ում դիմելով՝ ասաց. «Եթե քո հայրիկն այստեղ լիներ, բեմից խոսեր, ավելի շատ օգուտ կտար, քան ես»:

Երիտասարդները խանդավառված էին՝ այնպես, ինչպես System of a Down-ի համերգին՝ Հանրապետության հրապարակում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: